Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանի 1 մլն դոլարանոց նվերը` մրցակցին. մամուլ

««Ժամանակը» երեկ տեղեկացավ, որ կառավարությունը երեկվա նիստում աննախադեպ շռայլություն է ցուցաբերել և Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում ավելի քան 1000 քմ մակերեսով հողամասը նվիրաբերել է «Երևան, իմ սեր» հիմնադրամին՝ բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Ընդ որում՝ նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը շուրջ 1 մլն դոլար է։ Ուշագրավն այն է, որ հողատարածքի փաստացի նոր տերը Տիգրան Սարգսյանի պոտենցիալ մրցակից, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է։ Տևական ժամանակ խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է նախագահի ընտրություններից հետո վարչապետի փոփոխություն լինի, և հենց Ա. Սարգսյանի անունն է շրջանառվում որպես հավանական վարչապետ։ Գուցե նման նվերից հետո Ա. Սարգսյանը հրաժարվի վարչապետ դառնալու մտքից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս