
Կհեռացնե՞ն Լևոն Զուրաբյանին. մամուլ

««ժամանակի» տեղեկություններով, երեկ Հայ ազգային կոնգրեսում տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Պետրոս Մակեյանի գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության որոշումը։ Հիշեցնենք, որ հունվարի 13-ին կուսակցությունը քաղխորհրդի նիստ էր հրավիրել և մամուլի հրապարակումների համաձայն՝ ՀԱԿ– ում ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ աշխատանքային փաստաթուղթ ընդունել»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Պ. Մակեյանը չէր ցանկացել այդ փաստաթուղթը հրապարակել, քանի դեռ այն չի քննարկվել ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում։ Ըստ տարածված լուրերի՝ ճգնաժամից դուրս գալու շրջանակներում «Ժողովրդավարական հայրենիքը» պահանջում է Կոնգրեսի համակարգողի պաշտոնից հեռացնել Լևոն Զուրաբյանին»: