Բաժիններ՝

Բոզոյանը հիվանդանոցում ծրարով գումար է ստացել. մամուլ

Հայտնի «փուչիկների գործով» մեղադրյալ Սերոբ Բոզոյանը դեկտեմբերի 26-ին Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնից դուրս է գրվել։ Նա «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, որ ինքը հիվանդանոցում ծրարով գումար է ստացել։ «Իմ վիրահատության համար, ինչպես նաև դեղորայք գնելու համար հանրապետական երիտասարդներն ինձ այցելեցին և գումար տվեցին, որ ես հոգամ իմ ծախսերը»,– ասաց Բոզոյանը՝ հավելելով, որ իր առողջական վիճակը գնալով լավանում է, և գործով վերանշանակված հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժ. 12-ին։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ, Հանրապետության հրապարակում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ ստացան և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվեցին 154 անձինք։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, և փուչիկները լիցքավորած Բոզոյանին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 1 տարվա ազատազրկման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031