Հայտնի է դարձել ողբերգական ավտովթարի զոհ դարձած զինվորի անունը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին, «Ուրալ» մակնիշի 33 16 Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40-50 մետր գլորվել էր ձորը:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ձորը շրջված «Ուրալը» գրանցված է Պաշտպանության Նախարարության հաշվեկշռում, իսկ մահացածն ու վիրավորը՝ զինվորականներ են:
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փոխանցեց, որ ոստիկանությունը պարզել է՝ մահացածը Վայք քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արթուր Գևորգյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, եղել է վարորդը, իսկ վիրավորը՝ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ Հուսիկ Ստեփանյանն է: