Բաժիններ՝

Կայլի Մինոուգը հանուն կինոյի լքում է բեմը. մամուլ

Բրիտանական Sunday Mirror պարբերականի փոխանցմամբ՝ ավստրալուհի հանրահայտ երգչուհի Կայլի Մինոուգը որոշել է լքել բեմը և զբաղվել կինոյում նկարահանվելով: Այս մասին հայտնել է երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը: Մինոուգն անձամբ ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այս տեղեկատվությունը:

Պարբերականի տվյալներով՝ 44-ամյա Մինոուգն արդեն իսկ աշխատանքից հեռացրել է իր մենեջեր Թերի Բլեմին, որի հատ նա աշխատել է իր երաժշտական կարիերայի սկսվելուց ի վեր՝ շուրջ 25 տարի: Որպես դրա պատճառ է նշվում այն, որ մենեջերն ու երգչուհու հայրը տարաձայնություններ են ունեցել Մինոուգի ապագայի շուրջ:

Բրիտանական մեկ այլ պարբերականի՝ The Daily Mail-ի տվյալներով՝ երգչուհին բեմը լքելու որոշումը կայացրել է դեռևս 2012 թվականի սեպտեմբերին: Մինոուգն առաջին անգամ լայն հանրությանը հայտնի է դարձել 1986 թվականին «Հարևանները» ֆիլմում նկարահանվելու շնորհիվ: Դրանից հետո նա խաղացել է մի շարք կինոներում: Մինոուգնն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի՝ երաժշտական ոլորտում ունեցած արժանիքների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս