 
                        Բաշխվել են ՏԸՀ-ների նախագահների և քարտուղարների պաշտոնները
 
                                    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Հանրապետության Նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:
Ինչպես Pastinfo.am-ին հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)`  884-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 619-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 155 -ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 110-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝  110-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 110-ական:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        