Բաժիններ՝

Տուժող կողմը ենթադրում է, որ Ղուկասյանի փեսայի սպանության մեջ մեկից ավելի մարդիկ են խառնված

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի իրավահաջորդի՝ Անահիտ Իսկանդարյանի փաստաբանները դժգոհ են մնացել գործի նախաքննությունից: Այնուամենայնիվ, դատարանում տուժող կողմի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը galatv.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք համոզված ու վստահ են այն հարցում, որ ամբաստանյալն է կատարել մեղսագրվող արարքը: «Հիմքերն ավելի քան բավարար են, և Դուք դրան ականատես կլինեք դատաքննության ընթացքում, ապացույցները բավարար են, որոնք վկայում են, որ հենց ամբաստանյալն է կատարել իրեն մեղսագրվող արարքը: Եթե ընդհանուր առմամբ վերցնենք, ապա մենք ինքներս ենք դժգոհ նախաքննությունից, քանի որ մենք ինքներս գտնում ենք, որ եղել է այլ անձ նրա հետ միասին, ով օգնել է, բայց այն, որ Հարություն Սարգսյանն է կատարել այդ ոճրագործությունը, ապացույցները բավարար են: Բայց գտնում ենք, որ դեռևս կային որոշակի հանգամանքներ, որոնք պետք է որ բացահայտված լինեին, բայց չեն բացահայտվել, և այդ առումով մենք դիմել ենք, միջնորդություններ ենք ներկայացրել, որոնք, ցավոք սրտի, չբավարարվեցին:

Կարծում եմ, որ միգուցե և ամբաստանյալը օգնող է ունեցել, որ կարողացել է էս ոճրագործությունը կատարել և հասնել իր նպատակին: Ամեն դեպքում, դատաքննության դեպքում ավելիին կհասնենք, քան հասել ենք նախաքննության ընթացքում»,- ասել է սպանվածի մոր՝ Անահիտ Իսկանդարյանի փաստաբանը:

Galatv.am-ի թղթակցի հարցին, թե ամբաստանյալ կողմն ու հարազատները վկայում են, որ Հարություն Սարգսյանին ծեծել են և հետո նրանից ցուցմունքներ վերցրել, և եթե իսկապես այդպես է, ապա որքանո՞վ են ուրեմն հավաստի ձեռք բերված ապացույցները, Վարդուհի Էլբակյանը պատասխանել է. «Ինքը ինքնախոստովանական ցուցմունք չի տվել, ընդամենը ցուցմունք է տվել որպես վկա և ասել է, որ չի արել նման բան. կհրապարակվի և կլսեք, դրանից հետո լռել է: Ինքը ինքնախոստովանական ցուցմունք չի տվել, որը պետք է լիներ այդ ծեծի ազդեցության տակ, այլ հակառակը՝ նա եղել է բավականին լավ վիճակում և կարգավիճակում: Ձերբակալվելուց հետո նա դեռևս հինգ ժամ հեռախոս է ունեցել և հեռախոսով զրուցել է իր ընկերների հետ: Կարծում եմ՝ այսօր ոչ մի ձերբակալված, այն էլ սպանության մեջ կասկածվող անձ, նման արտոնություններից չի օգտվում: Իսկ ինչ վերաբերում է Կարեն Բաբակեխյանի կողմից ծեծին (այդպես պնդում է ամբաստանյալը.- ԳԱԼԱ), համենայնդեպս քննության ընթացքում որևէ ապացույց չկա, եթե կպարզեն, դա իրենց խնդիրն է, մենք այդպիսի տվյալների չենք տիրապետում»,- ասաց տուժող կողմի փաստաբանը:

Ինչպես հայտնի է, քրեական գործում առկա են նաև տեսանյութեր, որոնք հիմք են տվել մեղադրող և տուժողի պաշտպանական կողմին եզրակացնելու, որ Կարեն Եսայանին սպանել է Հարություն Սարգսյանը: «Կան տեսանյութեր, և փաստն այն է, որ նա ամբողջ մի քանի օր հետևել է տուժողին և վերջին անգամ նա տուժողի հետ մեքենա է նստել: Այդ ամենը դատարանում կհրապարակվի և բոլորը կտեսնեն: Բայց բացի այդ տեսանյութերը, կան բազմաթիվ այլ ապացույցներ, որոնք վկայում են նրա կողմից կատարված հանցագործության մասին»,- ասել է փաստաբանը: Վարդուհի Էլբակյանի խոսքերով՝ քրեական գործով նախաքննական մարմինը լսել է նաև Վարդան Ղուկասյանի դստերը. «Ղուկասյանի աղջիկը, նրա եղբայրը, նրանք բոլորը հարցաքննվել են և նրանք բոլորը դատակոչված են նաև դատարանում»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս