Հայտնի են դարձել նոր BMW X 5-ի մանրամասները (լուսանկարներ)
Լրագրողներին հաջողվել է BMW ընկերության` Facebook սոցիալական ցանցի էջից գտնել X5 ամենագնացի երրորդ սերնդի ավտոմեքենայի առաջին լուսանկարները: Կարճ ժամանակ անց սոցցանցում այդ էջը փակվել է: Ինչպես հաղորդում է CARobka.ru-ն, ավտոմեքենան առայժմ կրում է աշխատանքային F15 անվանումը: Ավտոմեքենայի դիմային հատվածն իրենից ներկայացնում է BMW 3-րդ և ապագա 4-րդ սերնդի ոճային լուծումների սինթեզը: Նոր մոդելի հետին լուսարձակները վերցվել են X3-ից: Նոր BMW X 5-ի ինտերիերի որևէ լուսանկար դեռևս չի հրապարակվել, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, մեքենայի սրահը հագեցած կլինի յոթ նստատեղերով: Որևէ տեղեկություն չի հրապարակվել նաև շարժիչների վերաբերյալ: Փորձագետները կարծում են, որ նոր X5-ի վրա կտեղադրվի 245 ձիաուժ հզորությամբ 2 լիտր աշխատանքային ծավալով դիզելային շարժիչ, ինչպես նաև՝ 302 ձիաուժ հզորությամբ, 3 լիտրանոց դիզելային ագրեգատ և 4.4 լիտր ծավալով թվին-տուրբո` մոտ 402 ձիաուժ հզորությամբ: Հնարավոր է, որ նոր X5-ի վրա տեղադրվի նաև հիբրիդային համակարգ` 340 ձիաուժ հզորությամբ: