
Դերաբաշխում Սերժ Սարգսյանի շտաբում

168.am-ի տեղեկություններով, այս պահին ՀՀԿ գրասենյակում ընթանում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի նիստը: Նիստին հրավիրված են ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավորները: Կարելի է ենթադրել, որ շտաբի նիստում որոշվում է, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորներից ով ինչով պետք է զբաղվի: