Չինաստանի վիճակագիրներն է՞լ են զբաղվում թվանկարչությամբ
Դեկտեմբերին Չինաստանի արտահանման ծավալների անսպասելի աճը պատճառ է դարձել, որ չինական պաշտոնական վիճակագրության ցուցանիշների ճշմարտացիությունը հայտնվի կասկածի տակ։
Մասնավորապես, այդ ցուցանիշների նկատմամբ կասկածներ են հայտնել Goldman Sachs Group, UBS AG և Australia & New Zealand Banking Group Ltd ընկերությունների փորձագետները։ Կասկածի հիմքերից մեկն այն է, որ արտահանման ծավալների աճը չի համապատասխանում նավահանգիստների միջոցով կատարվող բեռնափոխադրման ծավալների տվյալներին և Չինաստանից ահրանքներ ներմուծող հիմնական երկրների առևտրային ցուցանիշներին։
Փորձագետները անհամապատասխանություն են գտել նաև արտահանման ցուցանիշների և արտասահմանյան պատվերների ծավալների միջև։ Նրանք կանխատեսում էին, որ Չինաստանից ատահանման աճը կկազմի ոչ ավելի, քան 9%։ Սակայն 2012թ. դեկտեմբերին, երկրի պաշտոնական վիճակագրության տվյալներով, արտահանման աճը կազմել է 14.1%։