Բաժիններ՝

Բարաք Օբամային կոչ են արել ուշադրություն հատկացնել իրանաբնակ ադրբեջանցիների խնդիրներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 13-ին Սպիտակ տան կայքի We the people էջում կազմակերպվել է հանրագիր, որում նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արվում ուշադրություն հատկացնել Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների խնդիրներին.

 

«Մենք Օբամայի վարչակազմին կոչ ենք անում ճանաչել Իրանի իսլամական կառավարության կողմից ադրբեջանական և մյուս էթնիկ փոքրամասնությունների արմատական իրավունքների խախտումը: Իրանը հրաժարվում է ադրբեջանցիներին հատկացնել արմտական իրավունքներ՝ մայրենի լեզվով ուսուցում ստանալու, ադրբեջաներենով ազատ ԶԼՄ-ներ ունենալու և իրենց մշակութային ավանդույթներն ազատորեն կիրառելու համար:

 

Նրանք, ովքեր բարձրացնումեն այդօրինակ հարցեր, ենթարկվում են հետապնդումների ու պատիժների: Մենք Օբամայի վարչակազմին խնդրում ենք Իրանի մասին հարցերի օրակարգում ներառել նաև ադրբեջանական փոքրամասնության հարցը»:

 

Կանոնների համաձայն, եթե Սպիտակ տան կայքում կազմակերպված հանրագրին մեկ ամսվա ընթացքում աջակցում է 25.000 մարդ, ապա այն ուղարկվում է վարչակազմի դիտարկմանը:

 

Հիշեցնենք, որ ներկայումս Սպիտակ տան կայքում կազմակերպված է ևս մեկ հանրագիր, որում Թուրքիայի կառավարությանը կոչ է արվում բացել հայ-թուրքական սահմանը՝ առնվազն Սիրիայից Հայաստան գաղթող հայերի համար: Այն պետք է տևի մինչև փետրվարի 4-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս