Այս տարի ՀՀ բանկերը արդեն հասցրել են գնել 139 միլիոն դոլար
2012թ. հունվարի 8-11-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 139,035,089 ԱՄՆ դոլար 404.21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 144,242,668 ԱՄՆ դոլար 405.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
2012թ. հունվարի 8-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 139,035,089 ԱՄՆ դոլար 404.21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 144,242,668 ԱՄՆ դոլար 405.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 408.43 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 6,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.66դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,150,377 EUR 531.40 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14,162,229 EUR 534.10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 888,117,947 ՌԴ ռուբլի 13.16 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 69,455,578 ՌԴ ռուբլի 13.44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
2012 թ. դեկտեմբերի 24-ից 2013 թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 49 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 137.6 մլն ԱՄՆ դոլար: