Բաժիններ՝

BMW-ն ռեկորդային վաճառք է ունեցել 2012 թվականին

Գերմանական BMW ավտոարտադրողը հայտարարել է, որ 2012 թվականին գրանցել է մեքենաների վաճառքի նոր ռեկորդ։ BMW, Mini և Rolls Royce մեքենաների վաճառքի ծավալներն աճել են 10.6%-ով և կազմել 1.85 միլիոն ավտոմեքենա։ Դա ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։

Պրեմիում դասի մեքենաների վաճառքի ծավալներն աճել են առաջին հերթին ԱՄՆ-ում և Չինաստանում։ BMW մակնիշի մեքենաների  վաճառքի ծավալը նույնպես ռեկորդային է եղել և հասել 1.54 միլիոնի։

«Մենք նոր տարի ենք մտնում շատ դրական պահի՝ չնայած որոշ շուկաներում գերիշխող բացասական միտումների։ Մենք ձգտելու ենք ևս մեկ ռեկորդ սահմանել 2013 թվականին»,- ասել է BMW-ի վաճառքների գծով ղեկավար Յան Ռոբերտսոնը։ Լավատեսության պատճառն այն է, որ այս տարի շուկա է դուրս գալու BMW i3 էլեկտրոմոբիլը։

Ինչ վերաբերում է Rolls Royce-ին, ապա 2012 թվականին վաճառվել է 3575 հատ ավտոմեքենա։ Դա ամենաբարձր ցուցանիշն է ընկերության 108-ամյա պատմության ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031