
Դոլարը «թայմ-աուտ» վերցրեց

Ամերիկյան դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր փոփոխություն չի կրել։ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունվարի 11-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409 դրամ (այնքան, որքան երեկ)։ Փաստորեն, շաբաթվա սկզբից շարունակվող դոլարի հաղթարշավը կանգ առավ։ Դեռ պարզ չէ՝ կա՞րճ ժամանակով, թե՞ երկար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի վաճառքի միջին գինը 410-411 դրամ է, առքինը՝ 407 դրամ։