Սառցակալող Երևան կամ՝ «Տարոն ջան, սիրուն չի» (տեսանյութ)

Հունվարի լույս 10-ի գիշերը Երևանում տեղացած առատ ձյան պատճառով երեկ և  այսօր մայրաքաղաքի երթևեկությունը կաթվածահար էր եղել: Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանի պաշտոնյաները հեռուստատեսային ռեպորտաժներում հայտարարում են, թե գիշեր-ցերեկ մաքրում են Երևանի փողոցները, այն դեպքում, երբ դա անում են միայն «երևացող» վայրերում և «երևացող» ժամերին:

Մինչդեռ փողոցների սառցակալումը թույլ չտալու համար դրանք պետք է անընդհատ ռեժիմով մաքրվեին այն ժամանակ, երբ ձյուն էր տեղում: Ներկայացվող տեսանյութում կեսգիշերից մի քանի րոպե անց մեր թղթակիցն արձանագրել է, որ Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից մինչև Նորքի 5-րդ զանգված ընկած հատվածում ձնամաքրման կամ հակասառցակալման որևէ աշխատանք չի կատարվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031