Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը շռայլում է պետության գումարները. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր գլխավորած պատվիրակության հետ միասին հունվարի 8-ին Բրյուսել է մեկնել Չարթերային թռիչքով, ինչը շատ ավելի թանկ է, քան սովորական չվերթով թռչելը: Մեր տեղեկություններով, ԱԺ նախագահն իր արտասահմանյան գրեթե բոլոր գործուղումների ժամանակ հատուկ ինքնաթիռ է վարձակալում: Բնականաբար, դա բավականին թանկ է նստում ԱԺ բյուջեի վրա»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Որոշ տեղեկությունների համաձայն` նրա ինքնաթիռի ծախսերից բացի, ԱԺ բյուջեից բավականին կլորիկ` մինչև 40-50 հազար դոլարին հասնող գումար էլ վերցնում է այնտեղ ծախսելու համար` հետագայում դա ձևակերպելով որպես ներկայացուցչական ծախսեր:

Ավելի քան մեկ ամիս առաջ «Ժամանակը» դիմել էր ԱԺ լրատվական ծառայություն ԱԺ նախագահի որոշ ծախսերի մասին տեղեկություն ստանալու համար, բայց մինչ օրս այդ հարցերի պատասխանը չենք ստացել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031