Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը «կենսաբանական զենքով» ծրար է ստացել
Մոսկվայում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատուն կասկածելի ծրար է ուղարկվել՝ «կենսաբանական զենք» գրառմամբ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ նամակը հայտնաբերվել է փոստարկղում՝ այլ նամակների շարքում։ «Թերևս դա ինչ-որ մեկի սադրանքն է կամ անհաջող կատակը։ Ամեն դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով՝ ծրարն ուղարկվել հետազոտման, որպեսզի ստուգվի վտանգավոր նյութերի առկայությունը»,-ասել է աղբյուրը։