Բաժիններ՝

Չիլիացի մրցավարներին դաժան ծեծի են ենթարկել (տեսանյութ)

Ֆուտբոլային աշխարհում մրցավարների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի հերթական դրսևորումները՝ Չիլիում։

Սիրողական լիգայի «Բակվեդանո» – «Պաբլո Լիսամա» եզրափակիչ հանդիպման երկրպագուները դժգոհ են եղել մրցավարական բրիգադի գործողություններից։ Նրանք որոշել են «վերականգնել արդարությունը»։

Մրցավարներին դաժան ծեծի են ենթարկել այն բանից հետո, երբ թիմերից մեկի ֆուտբոլիստը հեռացվել է խաղադաշտից։ Տղամարդիկ, կանայք ու երեխաներ ներժուժել են մարզադաշտ և հարձակվել գլխավոր մրցավարի և նրա օգնականի վրա։

Այն մասին, թե արդյոք կպատժվեն իրավախախտները, ոչինչ չի հաղորդվում։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031