Բաժիններ՝

Իտալացիներն «Արմավիան» գերադասում են Alitalia-ից

Ֆրանս-հոլանդական Air France-KLM ավիափոխադրողը կարող է մեծացնել իր մասնաբաժինը Alitalia ավիաընկերությունում՝ դառնալով բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատեր։ Այս մասին գրել են միաժամանակ «I1 Messagero»-ն և «The Financial Times»-ը։ Երկուսն էլ հղում են արել իրենց անանուն աղբյուրներին։

Alitalia-ի բաժնետոմսերի մեծ մասը ներկայումս պատկանում է իտալական ներդրողների Compagnia Aerea Italiana (CAI) կոնսորցիումին։ Իսկ Air France-ի մասնաբաժինն այս պահին կազմում է 25%։

2008 թվականին իտալական կառավարությունը Alitalian-ն վաճառեց այն պայմանով, որ ներդրողներն իրենց մասնաբաժինը իրավունք չպետք է ունենան վաճառել մինչև 2013թ. հունվարի 12-ը։ Փաստորեն, մի քանի օր անց Air France-ը կարող է տեր դառնալ հսկիչ փաթեթին՝ CAI-ին առաջարկելով 20%-ով ավելի բարձր գին, քան կոնսորցիումը վճարել է 2008-ին։

Ի դեպ, այս տեղեկություններին արձագանքել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով նախկինում դեմ է եղել ազգային ավիափոխադրող հանդիսացող ընկերությունն օտարերկրյա սեփականատերերին հանձնելու նախաձեռնությանը։

Կարդացեք նաև

«Մեր երկիրը չի կարող չունենալ ազգային ավիափոխադրող։ Ես լավ գիտեմ ֆրանսիացիներին։ Եթե Alitalia-ն անցնի Air France-ին, ապա զբոսաշրջիկները շուտով կթռչեն ոչ թե մեր արվեստի Լուարայի ամրոցները»,- Facebook-ի իր էջում գրել է Բեռլուսկոնին։

Նշենք, որ իտալական «Ալիտալիա» ավիաընկերությունը 2012թ. նոեմբերին մուտք գործեց նաև հայաստանյան շուկա՝ իրականացնելով Հռոմ-Երևան-Հռոմ ուղղությամբ թռիչքները։ Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին այն ժամանակ ասել էր, որ  ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա կնպաստի հայ-իտալական հարաբերությունների բարելավմանը: Փաստորեն, եթե Բեռլուսկոնիի մտահոգություններն արդարացված են, ապա Alitalia-ի կլանումն Airfrance-ի կողմից կնպաստի ոչ թե հայ-իտալական, այլ հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել բարելավմանը։

Ի դեպ, Բեռլուսկոնիի հայտարարության և հայկական իրականության միջև մի հետաքրքիր զուգահեռ էլ կա։ Իտալիան վաճառում է ազգային ավիափոխադրող հանդիսացող ընկերությունը։ Նույնը, ինչպես արդեն գրվել է, պատրաստվում է անել հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը։ Ուշագրավն այն է, որ «Արմավիայի» ամենահավանական գնորդները հենց իտալացիներն են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031