Բաժիններ՝

«Հայաստան» հիմնադրամը սիրիահայերին կհատկացնի 250-300 հազար դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում հավաքագրված 21 422 477 ԱՄՆ դոլարից սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը կտրամադրվի մոտ 250-300 հազ. դոլար:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Հարցին, թե արդյոք նախատեսված չէր սիրահայության խնդիրների լուծման համար տրամադրել հավաքագրված գումարի 10%-ը, Արա Վարդանյանը պատասխանել է. «Սիրիահայերին կուղղվի չկողմնորոշված գումարների 10%-ը: Կան բարերարներ, որոնք կոնկրետ ծրագրերի են ուղղում իրենց գումարը: Այդ ժամանակ մենք իրավունք չունենք այդ գումարից որոշակի չափ տրամադրել սիրիահայերին: Օրինակ` Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ նախագահի ու գործարարների ճաշի ժամանակ, երբ խոստացել էին տրամադրել 12 մլն դոլար, 9 մլն-ը ուղղված է հատուկ ծրագրերի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031