
Փրկարարները օգնել են տանը փակված 82-ամյա կնոջը

Ինչպես տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, այսօր՝ հունվարի 6-ին, ժամը 17։54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 12 շենքի 26 բնակարանի 82-ամյա բնակչուհի Ժ. Մեջլումյանը վատառողջ է, գտնվում է անօգնական վիճակում։ Բուժօգնություն ստանալու համար բացել բնակարանի դուռը։ Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը։ Ժամը 18։34-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում անօգնական վիճակում հայտնաբերել տարեց կնոջը։ «1-03» ծառայության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: