Արսեն Գրիգորյանի որդու առաջին լուսանկարները
BRAVO.am-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 5-ին Արսեն Գրիգորյանի ընտանիքում մեծ ուրախություն էր. ծնողներին այդքան երջանկացրած փոքրիկ Վահեն այդ օրը դարձել է մեկ ամսական:
Երգիչը կայքի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Ֆրանսիայում ծնված իր երկրորդ երեխային առաջին անգամ տեսնելիս աննկարագրելի զգացողություններ է ունեցել. «Նույնն էր, ինչ աղջկաս` Ինեսի ծնվելու ժամանակ էի ապրել»:
Նշենք նաև, որ հունվարի 5-ին երեք տարեկան է դարձել Արսեն Գրիգորյանի դուստրը. «Քեզ շատ եմ սիրում ու շնորհավորում եմ ծնունդդ, սիրելիս: Ուզում եմ` բոլորն իմանան, որ ես ու մամադ քեզ շատ ենք սիրում: Ծննդյանդ տոնը մեր տոնն է, կյանքս: Քեզ անամպ երկինք, բարի մանկություն, առողջություն: Երջանիկ ու հաջողակ լինես, Ինես»,- նշել է երաժիշտը:
BRAVO.am