
Հարբածության 5 և աղեստամոքսային տրակտի խանգարման 1 դեպք` «Էրեբունի» հիվանդանոցում

Ամանորի ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում գրանցվել է հարբածության 5 դեպք: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրին բժշկական կենտրոնից:
Հարբածության դեպքերից բացի` հունվարի 1-ից մինչ այսօր բժշկական կենտրոնում գրանցվել է նաև աղեստամոքսային տրակտի ալիմենտար խանգարման 1 դեպք: Բժշկական կենտրոնից նաև տեղեկացրին, որ նշված հիվանդները չեն հոսպիտալացվել. բժշկական օգնություն ստանալուց հետո նրանք վերադարձել են տուն: