
Եթե լինի Լյորենտեին ձեռք բերելու հնարավորություն, ապա պետք է օգտվել դրանից. Կոնտե

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաստատել է, որ նրա թիմը հետաքրքրված է «Ատլետիկի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի ծառայություններով:
«Լյորենտեն շատ լավ էր խաղում «Ատլետիկի» կազմում: Հաշվի առնելով ներկայիս ֆինանսական պայմանները՝ եթե հնարավորություն լինի ազատ գործակալի կարգավիճակով ընդունել նման խաղացողի, ապա պետք է օգտվել դրանից: Դեռ 18 ամիս առաջ Լյորենտեն նույնիսկ չէր էլ դիտարկի մեր ակումբ տեղափոխվելու տարբերակը, բայց այժմ մենք կրկին հետաքրքրիր ենք ֆուտբոլիստների համար», – Կոնտեի խոսքերն է մեջբերում Skysports-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը