
Մոուրինյոն չի մասնակցի Ոսկե գնդակի մրցանակաբաշխությանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է ներկա չգտնվել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու հունվարի 7-ին Ցյուրիխում:
«Ես չեմ գնա Ցյուրիխ, որովհետև պետք է աշխատեմ, քանի որ շատ կարևոր խաղ ունենք «Սելտայի» հետ»,-հայտարարել է Մոուրինյոն:
Պորտուգալացի մասնագետն անցյալ տարի ևս չէր մասնակցել մրցանակաբաշխությանը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը