
Ալկոհոլային թունավորմամբ բազմաթիվ հիվանդներ են տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն

Հունվարի 1-ից մինչ այսօր «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվել են ալկոհոլային թունավորմամբ բազմաթիվ հիվանդներ: Այս մասին 168.am-ին տեղեկացրին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տոքսիկոլոգիայի բաժանմունքից:
Կենտրոնից միաժամանակ նշեցին, որ ալկոհոլային թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված հիվանդների հստակ թիվ նշել չեն կարող, սակայն նման հիվանդեր այս օրերին շատ են եղել: «Արմենիա» բժշկական կենտրոնից նաև հաղորդեցին, որ հիվանդների կոնկրետ թիվը կարող է ասել բաժնի վարիչը, ով տեղում կլինի հունվարի 8-ից: