Բաժիններ՝

Պուտինն աշխարհի ամենաազդեցիկ մարդն է

Foreign Policy ամսագրի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցել է երկրորդ հորիզոնականը։

«Ազդեցիկությունը», ինչպես պարզաբանում են վարկանիշի հեղինակները, որոշվում է մեծ թվով մարդկանց վրա ազդող միանձնյա որոշումներ ընդունելու ունակությունը։

Ցանկի առաջին հորիզոնականը դատարկ է. այնտեղ տեավորվել է «ոչ ոք»։ «Առանց հերոսների այս աշխարհում բոլորը սպասում են ինչ-որ մեկին, ում ուսերին կարող են գցել իրենց ամենաբարդ և վտանգավոր խնդիրները։ Մեր ցանկում տեղ գտած բոլոր մյուս առաջնորդները չափից դուրս մտահոգված են տեղական և տարածաշրջանային խնդիրներով»։

Մեկնաբանելով երկրորդ հորիզոնականը՝ Foreign Policy-ն նշում է, որ թեպետ Պուտինը աշխարհում շատ ճանաչված չէ, սակայն ոչ ոքի չի հաջողվել իր ձեռքում կենտրոնացնել ավելի շատ տեղական և ռեգիոնալ իշխանություն։

Երկրորդ հորիզոնականը տրվել է ԱՄՆ Դաշնային պահուստային բյուրոյի ղեկավար Բեն Բերնանկեին, քանի որ աշխարհին անհրաժեշտ է ԱՄՆ տնտեսության վերականգնումը, իսկ Բերնանկեն ուղղակի ազդեցություն ունի այդ պրոցեսի վրա։

Երրորդ հորիզանականում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, ում համարում են «Եվրոպան ամրացնող սոսինձ»։ Նրան հետևում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս