
37-ամյա վարորդը «Տոյոտայով» գլորվել է ձորը

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Դերենիկ Կարապետյանը Առինջ գյուղի Մարշալ Բաղրամյան փողոցում վարելով «Տոյոտա Հահլենդեր» մակնիշի 17 ՍՏ 527 համարանիշի ավտոմեքենան «Ծիրանի» ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Դ. Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: