Արագած Ախոյանը Նոր տարին դիմավորելու է փողոցում
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն այս տարի ևս չի պատրաստվում փոփոխություն մտցնել իր ամանորյա «օրակարգում»: 168.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ 2013 թվականին ևս Ամանորը նշելու իր հայրենի գյուղում` Արագածոտնի մարզի Ձորափ գյուղում` «համագյուղացիների հետ»:
«Տոնահանդեսը սկսելու ենք փողոցում` սեղանի շուրջ, հետո բոլորս միասին տեղափոխվելու ենք տուն»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ամանորյա ցանկությունների շարքում Արագած Ախոյանն առանձնացրեց խաղաղությունը: «Ես ցանկանում եմ բոլորին նախ խաղաղություն, երկրորդը՝ բարեկեցիկ կյանք: Մեր տղամարդիկ սիրում են արժանապատիվ ձևով, պարզ ճակատով նայել իրենց ընտանիքի աչքերին և միշտ լիքը ձեռքերով տուն գնալ: Ես ցանկանում եմ, որ այդ լիքը ձեռքերը երբեք չդատարկվեն»,- ասաց Արագած Ախոյանը: