Ամանորին շուրջօրյա աշխատող բժշկական կենտրոնների ցանկը

Առաջիկա տոնական օրերին շատերին է հետաքրքրում, թե անհրաժեշտության դեպքում հատկապես որ բժշկական կենտրոններ կարող են դիմել՝ բժշկական օգնություն ստանալու համար: 168.am-ը դիմեց Երևանում գտնվող մի շարք բժշկական կենտրոններ՝ պարզելու համար, թե ինչ ռեժիմով են սպասարկելու հաճախորդներին:

168.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ, գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանն ասաց, որ Ամանորի օրերին կենտրոնը շուրջօրյա աշխատելու է:

Հայկ Մանասյանի խոսքով՝ երբեմն լինում են դեպքեր, երբ մարդիկ ուշ են դիմում հիվանդանոց՝ մտածելով, թե ուշ ժաներին հիվանդանոցը չի աշխատելու, ուստի նա ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնն այդ օրերին աշխատելու է շուրջօրյա ռեժիմով:

«Նաիրի» բժշկական կենտրոնը նույնպես աշխատելու է շուրջօրյա ռեժիմով: 168.am-ին  բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ իրենց կենտրոնն առհասարակ բոլոր օրերին  շուրջօրյա աշխատում է և ցանկացած պահի ընդունում և սպասարկում է հիվանդներին:

Կարդացեք նաև

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից 168.am-ին տեղեկացրին, որ անկախ նրանից՝ օրը տոնակա՞ն է, թե՞ ոչ, հիվանդանոցն աշխատում է շուրջօրյա, և ունենում է հերթապահություններ:

Իսկ «Նորք մարաշ» բժշկական կենտրոնից 168.am-ին տեղեկացրին, որ կենտրոնը Ամանորին կունենա շուրջօրյա հերթապահող բժիշկներ: Այդ օրերին չեն աշխատի կենտրոնի մեծերի և մանկական սրտաբանական կլինիկաները, սակայն ընդունարանը կաշխատի, կլինեն հերթապահող սրտաբաններ, վիրաբույժներ: Բժշկական կենտրոնը կունենա շուրջօրյա ծառայություն, հիվանդները շուրջօրյա  կսպասարկվեն:

«Նորք» ինֆեկցիոն կլինինիկական հանրապետական հիվանդանոցը նույնպես աշխատելու է Ամանորի օրերի. հիվանդանոցում կլինեն հերթապահ բժիշկներ: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ինֆեկցիոն հիվանդանոցից՝ հավելելով, որ առհասարակ հիվանդանոցը բոլոր տոն օրերին աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Այստեղ շուրջօրյա հերթապահներ են լինելու:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից 168.am-ին տեղեկացրին, որ առաջիկա տոներին կենտրոնում սահմանված են լինելու հերթապահություններ, և բժշկական կենտրոնն աշխատելու է շուրջօրյա ռեժիմով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս