Բաժիններ՝

Մանկապարտեզից պայուսակներ են գողացել

Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 28-ին Երեւանի թիվ 25 մանկապարտեզից տեղի ունեցած գողության փաստով: Ոստիկանություն է դիմել Երեւանի բնակիչ Ռուբեն Հովհաննիսյանը եւ հայտնել, որ նշված մանկապարտեզից գողացել են պայուսակներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Հովհաննիսյանն ահազանգել է, որ Շիրվանզադեի փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող նշված մանկապարտեզի ննջասենյակի դռան բաց լինելու հանգամանքից օգտվելով, անհայտ անձը կամ անձինք գողացել են Մարիցա Միլիտոնյանի պայուսակը, որի մեջ եղել է 6 հազար դրամ, անձնագիրը, Նարինե Փարսադանյանի պայուսակը, որտեղ եղել է 100 հազար դրամ, աշխատանքի վայրի բանալիները եւ այլ իրեր, Սուսաննա Պողոսյանի պայուսակը, որտեղ եղել է 350 դրամ, շպարման պարագաներ, եւ Անահիտ Պետրոսյանի պայուսակը, որի մեջ եղել է 100 հազար դրամ, բանկային քարտեր եւ այլ պարագաներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Միլիտոնյանը աշխատում է Մալաթիա բժշկական կենտրոնում գտնվող կրպակի վաճառողուհի, Ն. Փարսադանյանը՝ նույն մանկապարտեզի դաստիարակ, Ս. Պողոսյանը, որի պայուսակում եղել է 350 դրամ, չի աշխատում, իսկ Ա. Պետրոսյանը՝ նույն մանկապարտեզի դայակ:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս