Բաժիններ՝

Պիկեի և Շակիրայի երեխան դեռ չի ծնվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն Twitter-ի իր էջում հայտնել էր իր և Շակիրայի երեխայի ծննդյան մասին: Սակայն ավելի ուշ նա հերքել է այդ լուրը` նշելով, որ դա ընդամենը կատակ էր:

Երբ Twitter-ում օգտատետերը սկսել են առաջարկել երեխայի անուններ, Պիկեն գրել է. «Նա արդեն ունի անուն: Մենք նրան կոչել ենք Ինըսենթ (Innocent, բառ. միամիտ, պարզամիտ): Ուրախ օր միամիտների օրվա կապակցությամբ»:

Նշենք, որ այսօր Իսպանիայում միամիտների օրն է, որը համարժեք է աշխարհի շատ երկրներում նշվող Ապրիլի 1-ի օրվան:

Սպասվում է, որ Շակիրան տղա երեխա կունենա 2013թ. սկզբներին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31