Մետամֆետամին թմրամիջոցի ազդեցությունը (լուսանկարներ)
CBSNews կայքը հրապարակել է մետամֆետամին տեսակի թմրամիջոց օգտագործած մի խումբ մարդկաց լուսանկարներ, որտեղ երևում է` ինչպես է նշված թմրամիջոցն ազդում մարդկանց առողջության վրա: CBSNews-ի փոխանցմամբ`մարդիկ շատ արագ կախվածության մեջ են ընկնում այս թմրամիջոցից, բացի այդ`օր օրի սկսում են ավելի շատ օգտագործել այն: Մետամֆետամինի երկարատև օգտագործումը հանգեցնում է պարանոյայի ու փսիխոզների: Որոշ դեպքերում՝ այն կարող է սրտամկանի կաթվածի ու մահվան պատճառ դառնալ: