Բաժիններ՝

Հարկերի կեսն ապահովվել է ԱԱՀ-ի հաշվին

2012թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են շուրջ 676.2 մլրդ դրամ, որի 49.8%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է 336.7 մլրդ դրամ և 12.6%-ով կամ 37.6 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Այս մասին տեղեկացնում ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Ֆիննախն ընդգծում է, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է և ներմուծման, և ներքին շրջանառության աճի հաշվին: Միևնույն ժամանակ, ԱԱՀ-ի առյուծի բաժինը՝ 214.3 միլիարդ դրամը ստացվել է սահմանին հարկումից, իսկ մնացած 122.4 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից։ Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 40.1 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.9% ը և 21.3%-ով (7.1 մլրդ դրամով) գերազանցել 2011 թվականի համապատասխան ցուցանիշը: :

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 15.6% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 105.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 16.3%-ով կամ 14.8 մլրդ դրամով:
2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 82.4 մլրդ դրամ եկամտահարկ` 12.6%-ով կամ 9.2 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների եկամուտները կազմել են շուրջ 116 մլրդ դրամ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերի աճը կազմել է 3.3% կամ ավելի քան 3.7 մլրդ դրամ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս