Գիզիրյանը՝ Բալասանյանին. «Հըլը արի, էստեղ արի, տես` ի՞նչ են հարցնում…»

Օրեր առաջ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը՝ պատասխանելով galatv.am-ի հարցերին, ՀՀ նախագահի 2013թ. ընտրությունների վերաբերյալ համոզմունք էր հայտնել, թե Գյումրիի քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ընտրություններին սատարելու է ՀՀԿ թեկնածուին և Գյումրիում աշխատելու է Սերժ Սարգսյանի օգտնի:

«Բա ի՞նչ է անելու, որ չի աշխատելու…,- ասել էր Աշոտ Գիզիրյանը՝ հավելելով,- Ես որ մի բան ասում եմ, ուրեմն հաստատ գիտեմ, որ ասում եմ»:

Սրան ի պատասխան Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր մամլո խոսնակի՝ Զոհրապ Եգանյանի միջոցով պատասխանել էր՝ ասելով, որ Աշոտ Գիզիրյանը սեփական կարծիքն է արտահայտել, եւ որ Սամվել Բալասանյանը դեռ նման որոշում չունի կայացրած՝ սատարելու Սերժ Սարգսյանին:

Այսօր մարզխորհրդի տարեվերջյան նիստի ավարտին, երբ նույն դահլիճում ներկա էին և Շիրակի մարզպետը, և Գյումրու քաղաքապետը: galatv.am-ն Աշոտ Գիզիրյանից հետաքրքրվել է, թե ի վերջո Սամվել Բալասանյանի կողմնորոշումը ո՞րն է՝ սատարելո՞ւ է Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

Ի պատասխան, Շիրակի գեներալ մարզպետը դիմել է իրենից քիչ հեռու կանգնած Գյումրու քաղաքապետին. «Բալասանյա´ն, հըլը արի, էստեղ արի, տես` ի՞նչ են հարցնում…»: Այնուհետև նա դիմել է լրատվամիջոցներին. «Բալասանյանից հարցրեք, հարցրեք, ասեք՝ ո՞ւմ է սատարելու, ես ասում եմ՝ այո´, մեր թեկնածուին է սատարելու…»,- հետո ավելացրել է` հաստատ:

Սակայն Սամվել Բալասանյանը Գիզիրյանի հայտարարություններին չի արձագանքել ընդհանրապես:

Տեսանյութեր

Լրահոս