Բաժիններ՝

Պետբյուջեի եկամուտներն աճել են

2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 841 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 831.6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 90.2% ով և 85.1%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10.8%-ով կամ շուրջ 82.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 0.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 792.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են տարեկան ծրագրի 90.3% կատարողական: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 11.8% ով կամ 83.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքի գծով ստացված մուտքերի աճով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս