Սերժ Սարգսյանն էլ պետք է մտահոգվի

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով, այս ընտրությունները հասարակությանը մտորելու առիթ պետք է տան, թե ինչպես ստացվեց, որ կարևոր քաղաքական ուժերը որոշեցին չմասնակցել:

«Սա առիթ է նաև բոլորիս համար մտածելու՝ ինչպես անենք, որ այս ճգնաժամից դուրս գանք: Ընդդիմության մեղավորությունը միշտ մեկն է, որ չի կարողանում համախմբվել: Սա մենք դժբախտաբար հերթական անգամ չկարողացանք անել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա կարծիքով, այս խնդրով առաջին հերթին պետք է մտահոգվի Սերժ Սարգսյանը: Ըստ Արմեն Ռուստամյանի, նախագահը պետք է մտածի, վերլուծություններ անի, եզրակացությունների հանգի և հրապարակ գա այնպիսի ծրագրերով, որը կբավարարի հասարակությանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31