
Նոր մանրամասներ պատգամավորական ծեծկռտուքից. Բաղդասարյանը կոտրել է Մուրադյանի ծնոտը

Ինչպես 168.am-ն արդեն տեղեկացրել էր, երեկ Մասիս քաղաքում գտնվող «Ռենեսանս» ռեստորանում ՀՀԿ խմբակցության անդամների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում ՀՀԿ-ական պատգամավորներ Մուրադ Մուրադյանը և Վահրամ Բաղդասարյանը ծեծել են միմյանց։
Այժմ հայտնի են դարձել ծեծկռտուքի որոշ մանրամասներ։ Ինչպես նշում են 168.am-ի աղբյուրները, ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ ի տարբերություն իր կուսակից գործընկեր Մհեր Սեդրակյանի (որը սպառնում էր պոկել լրագրող Մհեր Արշակյանի ծնոտը), ոչ միայն սպառնացել է, այլ իրականացրել է իր սպառնալիքը։ Նախկին բռնցքամարտիկ Բաղդասարյանը ծեծի ընթացքում կոտրել է ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի ծնոտը։ Դրանից Մուրադյանի բարեկամները օգնության են հասել՝ վերջինիս փրկելով բռնցքամարտիկ-պատգամավորի հարվածներից։