ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը ծեծել է ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին

168.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին պատկանող, Մասիս քաղաքում գտնվող  «Ռենեսանս» ռեստորանում ՀՀԿ խմբակցության անդամների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ըստ մեր աղբյուրների, ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ուղղութամբ զեյթուն է նետել, ինչին վերջինս պատասխանել է պղպեղ նետելով:

Դա ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով: Վեճը թեժացել է այն աստիճան, որ Մուրադ Մուրադյանը կանչել է իր մտերիմներին և նրանք` մոտ 30 հոգով դաժան ծեծի են ենթարկել Վահրամ Բաղդասարյանին: Մեր տեղեկություններով, Բաղդասարյանի վիճակը այնքան ծանր է, որ նա չի կարողանում խոսել անգամ մտերիմների հետ: Նշենք, որ ՀՀԿ-ականների այդ ամանորյա կերուխումին մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն ծեծկռտուքը տեղի է ունեցել նրա հեռանալուց հետո, երբ ՀՀԿ-ականներն իրենց ազատ են զգացել և որոշել են մի փոքր թուլանալ:

Մենք փորձեցինք տեղեկություն ստանալ անձամբ պատգամավորներից, սակայն նրանց երկուսի հեռախոսներն էլ անջատված էին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31