Հերթը հասավ «ԿՈՆՏԱԿՏ» և «ԲԼԻԶԿՈ» համակարգերին
ՀՀ Կենտրոնական բանկը արգելել է «ԿՈՆՏԱԿՏ» և «ԲԼԻԶԿՈ» վճարահաշվարկային համակարգերի գործունեությունը Հայաստանում։ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն, Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչել այս երկու ընկերություններին՝ վճարահաշվարկային համակարգին մասնակցության համար տրված թույլտվությունները։
Երկու դեպքում էլ հիմնավորումը գրեթե նույնն է։ «ԿՈՆՏԱԿՏ» -ի դեպքում նշվում է, որ այն անհիմն և առանց որևէ պատճառաբանության խախտել է հայաստանյան մի շարք առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերի դրույթները, չի ապահովել (դադարեցրել է) ՀՀ տարածքում գործող բանկերում իր համակարգից օգտվելու՝ բանկերի իրավունքը, ինչը կարող է վտանգել ՀՀ ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը։
Ինչ վերաբերում է «ԲԼԻԶԿՈ»-ին, ապա այդ համակարգի կողմից չեն պահպանվել Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի (այսուհետ՝ Ուղեցույց) 4.1 կետի «զ» ենթակետի պահանջները, ինչը կարող է վտանգել Հայաuտանի Հանրապետությունում ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը:
Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ նույն պատճառաբանությամբ ԿԲ-նարգելեց «Զոլոտայակորոնա» վճարահաշվարկայինհամակարգիգործունեությունը։ Իսկ դրանից առաջ արգելվել էր «Միգոմ» համակարգը։