ՀՅԴ-ից Աղվան Վարդանյա՞նը կառաջադրվի. մամուլ
«Հայ հեղափոխական դաշնակցությունը երեկ կայացած Գերագույն ժողովում որոշել է առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության ձևաչափը: Որոշումը երեկ խիստ գաղտնի էր պահվում: Այդուհանդերձ, երեկոյան շշուկներ էին պտտվում, որ ՀՅԴ-ն որոշել է նախագահի թեկնածու առաջադրել ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, Աժ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին:
Թե որքանով են լուրջ այդ շշուկները, հայտնի կդառնա այսօր: Դաշնակցությունը, ինչպես երեկ հայտարարում էին կուսակցության ներկայացուցիչները՝ իր որոշումը կհրապարակի այսօր նախատեսված մամուլի ասուլիսում: Ուշագրավ է, որ մինչ այժմ դաշնակցության ներսում խոսվում էր հիմնականում Արմեն Ոուստամյանի թեկնածության մասին, չէր բացառվում նաև ընտրությունները բոյկոտելու տարբերակը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը: