Բաժիններ՝

Մենք հաղթահարել ենք ճգնաժամը, բայց ոչ ճգնաժամի հետևանքները. Վաչե Գաբրիելյան

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը հնարավոր է, սակայն քիչ հավանական:

Ինչպես նշում է news.am-ը, նախարարի խոսքով՝ կան կարծիքներ, որ նոր ճգնաժամը կլինի ոչ թե U-աձև (կարճ ճգնաժամ, որին կհաջորդի երկարատև վերելք), այլ L-աձև (երկարատև անկում):

Ըստ Վ. Գաբրիելյանի՝ նոր ճգնաժամի ալիքի պատճառ կարող է հանդիսանալ Եվրոպայում պարտքային ճգնաժամի սրումը, ու դրա հետ կապված քաղաքական ու տնտեսական որոշ գործընթացներ: Սակայն վերջին զարգացումներն այս առումով լավատեսության հույս են ներշնչում:

Վ. Գաբրիելյանի կանխատեսմամբ՝ օտարերկրյա ներդրումները Հայաստանում հաջորդ տարի էապես կաճեն, իսկ այս տարվա 40% նվազումն ավելի շատ կարճաժամկետ միտում էր՝ պայմանավորված 1-2 խոշոր ներդրողների վարքագծով:

Կարդացեք նաև

Ֆինանսների նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում աղքատության մակարդակին՝ նշելով, որ այն 2011 թ. արդյունքներով 35,1% է գնահատվել, սակայն 2012 թ. արդյունքներով կիջնի 2-3 տոկոսային կետով։ Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, դա դեռևս էական փոփոխություն չի նշանակում: «Մենք հաղթահարել ենք ճգնաժամը, բայց ոչ ճգնաժամի հետևանքները»,- ասաց Վ. Գաբրիելյանը: Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ՝ ողջ աշխարհում տեղի է ունենում եկամուտների բևեռացում, այդ թվում՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս