
Ուսեյն Բոլտի ընկերուհին կոտրել է նրա սիրտը

Ճամայկացի արագավազ, աշխարհի ամենաարագ մարդ Ուսեյն Բոլտի ընկերուհին՝ 22-ամյա Մեգան Էդվարդսը, ով որպես հաշվապահ աշխատում է Լոնդոնի ընկերություններից մեկում, բաժանվել է մարզիկից 4600 կմ հեռավորության պատճառով։
«Ես սիրել եմ նրան, սակայն մեզ 4600 կմ է բաժանում։ Ես չեմ պատրաստվում իմ ազատ ժամանակը ծախսել Ճամայկա մեկնելու վրա։ Ես դա հասկացել եմ առաջին անգամ այնտեղ մեկնելու ժամանակ։
Ես արդեն զանգել եմ Ուսեյնին և ամեն ինչ ասել։ Նա ինձ խնդրեց չլքել իրեն, սակայն այլ կերպ ես չեմ կարող՝ չնայած նա անասելի հարուստ է», – Մեգանի խոսքերն է մեջբերում The Count-ը։
Նշենք, որ Բոլտի կարողությունը գնահատվում է շուրջ 30 մլն ֆունտ ստերլինգ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը