«Բոլորիս ցանկանում եմ առողջ, բարեկեցիկ և սիրով լի տարի». Էնջլ
Երգչուհի Էնջլ Մարտիրոսյանը Սուրբ Ծննդյան տոները Հայաստանում չի նշի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին:
«Սա կլինի իմ՝ թվով երրորդ բացակայությունը: Ի տարբերություն մնացյալ անգամներին, այս տարի աշխատանքի բերումով չեմ բացակայում երկրից. գնում եմ Նյու Յորք՝ սովորելու: Մեկնելու եմ հունվարի 3-ին: Դասերս կսկսվեն սեպտեմբերին, բայց առջևում դեռ քննական շրջանի վերջին փուլն է, որը ևս պետք է հաղթահարեմ»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին: Վերջինս նախապես շնորհավորեց հայությանը՝ առողջ, բարեկեցիկ և սիրով լի տարի ցանկանալով: