
Լապլանդիայի տոմսի արժեքը՝ 600 դրամ (լուսանկարներ)

Դեկտեմբերի 22-28-ը և հունվարի 3-11-ը Երևանի խամաճիկների պետական թատրոնում ցուցադրվելու է «Համեցեք Լապլանդիա» ներկայացումը:
168.am-ի հետ զրույցում ներկայացման հեղինակ և ռեժիսոր Լիլի Էլբակյանն ասաց, որ «Համեցեք Լապլանդիան» երաժշտական, իրադարձություններով լի ներկայացում է. «Հանդիսատեսի հետ անմիջական կապ կա, այնպիսի տպավորություն է` կարծես հանդիսատեսը մասնակից է: Ներկայացումը բազմամարդ է, փորձառու դերասանների կողքին խաղում են նաև երիտասարդ ուսանողներ, ինչն էլ նոր շունչ է տալիս ներկայացմանը: Իմ ամուսինը` Համլետը, խաղում է գլխավոր դերերից մեկը»:
Լիլիի խոսքով` ներկայացման մեջ կան տարբեր կերպարներ` Ձմեռ պապիի եղնիկները, գետաձի Սառցե Թագուհին և շատ փոքր Սանտա Կլաուսներ, որոնց անվանել են մոխիկներ. «Երբ մտնում ես դահլիճ, այնպիսի տպավորություն է, որ կարծես հայտնված լինես Լապլանդիայում»,- ասաց ներկայացման հեղինակը: Նշենք, որ ներկայացման տոմսի արժեքը 600 դրամ է: