Բաժիններ՝

Կարինան Ձմեռ պապիկին նամակ է գրել և խիստ անձնական նվեր ցանկացել

Հաղորդավար Կարինա Դանելյանը Նոր տարին դիմավորելու է «աշխատանքային եռուն պահին»: «Ժամանցային վայրերից մեկում որպես երեկոյի համերգավար եմ աշխատելու: Նոր տարին կդիմավորեմ հայ ազգի հետ միասին»,- 168.am-ի հետ զրույցում այսպես ասաց Կարինան:

Մեր այն հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի 2013 թվականից, հաղորդավարը պատասխանեց. «2013-ի ակնկալիքները, թերևս, նույնն են, ինչ մնացած բոլոր տարիներին: Այն է` աշխատել և հասնել նպատակներին, և ամենակարևորը` հարազատներս և այն մարդիկ, ում շատ եմ սիրում, լինեն առողջ ու երջանիկ: 2012 թվականն ինձ համար մեծ ձեռքբերումների տարի էր: Թե ինչի՞ մասին է խոսքը՝ փակագծերը չեմ բացի»:

Կարինան Ձմեռ պապիկին նամակ է գրել, իսկ թե ինչ է ցանկացել՝ խիստ անձնական է, այդ պատճառով էլ նա այդ մասին մեզ հետ չի կիսվի:

karina

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

karina1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս