
Forbes. օրվա անհաջողակը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է

Forbes Real-Time Billionaires
Forbes հանդեսի՝ իրական ժամանակում միլիարդատերի կարողությունը գնահատող հավելվածի համաձայն, այսօր ամենամեծ անհաջողակը Մարկ Ցուկերբերգն է։ Facebook-ի արժեղթղերի էժանացման արդյունքում Ցուկերբերգը կորցրել է կես միլիարդ դոլար։
Նշենք, որ Facebook-ի շուկայական արժեքը մոտավորապես 16 միլիարդ դոլար է։
Օրվա անհաջողակներն են նաև Ուորեն Բաֆֆեթը և amazon.com-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որոնց կարողությունը նվազել է շուրջ 400 միլիոն դոլարով։
Օրվա հաջողակը Nike-ի սեփականատեր Ֆիլ Նայթն է։ Նրա ընկերության շուկայական արժեքը բարձրացել է՝ իր սեփականատիրոջը հաստացնելով 536.6 միլիոն դոլարով։ Ֆիլ Նայթի կարողությունը գնահատվում է 13.1 միլիարդ դոլար և նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 47-րդ տեղը։