Նոր մանրամասներ կալանավորված ՃՈ 2-րդ սպայկան գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի գործով
Երեկ` դեկտեմբերիի 21-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել դռնփակ դատական նիստ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանում ընթանում էր Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց` երկամսյա կալանք ընտրելու միջնորդությունը:
Դատավոր Գագիկ Պողոսյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է Ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը և Ա. Գրիգորյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ (միլիցեքի բանտ):
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Ա. Գրիգորյանը կասկածվում է կաշառքի միջնորդություն կատարելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: