Բաժիններ՝

Գիտնականները խորհուրդ են տալիս հակաբիոտիկներ չօգտագործել

Թոքերի վարակի հետևանքնով առաջացած հազը հակաբիոտիկները չեն բուժում: Ըստ BBC-ի՝ նման համոզմունք են հայտնել բրիտանացի գիտնականները: Նրանք պնդում են, որ հակաբիոտիկ ընդունած մարդկանց առողջական վիճակի ծանրությունը ոչնչով չի տարբերվել այն հիվանդների վիճակից, ովքեր պլացեբո են ընդունել:

Հետազոտության հեղինակներից մեկը նշել է, որ հակաբիոտիկները նման դեպքերում չեն օգնում, ընդհակառակը՝ դրանք կարող են վնասել առողջությանը:

«Հակաբիոտիկների շատ օգտագործումը կարող է բակտերիաների կայունության պատճառ դառնալ, ինչպես նաև՝ կողմնակի ազդեցություններ ունենալ՝ դիարեա, ցան, փսխում: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ հակաբիոտիների չօգտագործման դեպքում մարդիկ ժամանակի ընթացքում սկսում են իրենց ավելի լավ զգալ, իսկ վարակներն էլ իրենք իրենց անցնում են»,- նշել է հետազոտության հեղինակը:

Նա խորհուրդ է տվել չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ նրանք օրգանիզմի մյուս օրգանների վրա շատ ավելի վատ ազդեցություն են գործում, քան հազի դեմ մյուս դեղամիջոցները:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31