Ավանի պոլիկլինիկայում լոգոպեդի ծառայություններն անվճար են դարձել
Երևանի «Թիվ 12 պոլիկլինիկայում» լոգոպեդի ծառայություններն արդեն անվճար են դարձել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց պոլիկլինիկայի լոգոպեդ Կարինե Խաչատրյանը: «Հիմա տարածքի բոլոր բնակիչների համար լոգոպեդի ծառայությունն անվճար է մատուցվում: Վճարումներ կատարում են միայն այն հիվանդները, ովքեր Ավան վարչական շրջանի բնակիչներ չեն: Այժմ արդեն հիվանդներին անվճար ենք ընդունում»,- ասաց լոգոպեդը`նշելով, որ որոշումը կայացրել է պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը:
Նշենք, որ Թիվ 12 պոլիկլինիկայում լոգոդեպի ծառայությունները վճարովի էին դարձել այս տարվա ապրիլի 1-ից. լոգոպեդի ծառայությունների դիմաց ամսական վարձը սահմանվել էր 10.000 դրամ:
Կարինե Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հայաստանում լոգոպեդի ծառայությունները վճարովի դարձնելը կործանիչ հետևանքների կարող է հանգեցնել: Ըստ նրա՝ բազմաթիվ ծնողներ ի վիճակի չեն մուծել սահմանված գումարները, ինչի արդյունքում երեխաների արատները չեն շտկվի: